Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ցեխ է շպրտել դատական համակարգի ուղղությամբ՝ հրապարակելով, թե դատավորները որքան կաշառք են վերցնում։ Այս մասին Վարդազարյանն ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։
«Միանշանակ համաձայն չեմ այդ զեկույցի հետ ու բացատրեմ, թե ինչի համար։ Ուրեմն դա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն։ Ու այդ դեպքում թող քննեն ու ասեն՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Եթե համապատասխանում է իրականությանը, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար», – ասել է դատավորը։
Վարդազարյանը նշել է նաև, որ Հայաստանում դատավորները չեն կաշառվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում