Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունն այդ երկրում գտնվող ադրբեջանցիներին զգուշացրել է տեղի բողոքի ակցիաներին մասնակցելու անցանկալիության մասին։ Այս մասին Haqqin.az-ին հայտնել է Կիևում Ադրբեջանի դեսպանության աշխատակից Ռուսլան Ղուրբանովը։
«Դեսպանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, Ուկրաինայում գտնող Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում չմասնակցել բողոքի ակցիաներին»,- նշել է նա։
Դեսպանությունն իր քաղաքացիներին նաև կոչ է անում արտակարգ իրավիճակների դեպքում անմիջապես դիմել դիվանագիտական առաքելությանը։
Ղուրբանովի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքացիները պետք է առավելագույնս ուշադիր լինեն ու խուսափեն հակաիրավական գործողություններից։
Նա նաև նշել է, որ դեսպանությունը բողոքի ակցիաներին ադրբեջանցիների մասնակցության մասին տեղեկատվություն դեռևս չունի։