Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները, այդ թվում` առաջին անհրաժեշտության մթերքների՝ ձեթի, շաքարավազի, թռչնամսի։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
«Այո, դա հնարավոր սցենար է, և դրանք սպասվող վնասներն են», – հայտարարել է նախարար։
Նա, սակայն, հավելել է, թե ՄՄ-ին անդամակցելու օգուտները կգերազանցեն սպասվող վնասները։ Ավանեսյանը նաև նշել է, թե ամբողջովին կանխատեսելի չեն ՄՄ-ի ռիսկերն ու խոչընդոտները. «Դեռ չի երևում, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչը կարող է հիմնական խոչընդոտ լինել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում