ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն անուղղելի է, այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Երեկ թերթի լրագրողը զանգահարել է Մանվել Բադեյանին՝ փորձելով կարծիք հարցնել ինչ-որ հարցի վերաբերյալ, նա գոռացել է. «Արա, լավ, էլի, էթիկայի զգացում ունե՞ք, մի քիչ էթիկայի զգացում ունեցեք, հիվանդ մարդուն զանգել-հարցեր եք տալիս, որ ի՞նչ»։
«Փաստորեն՝ «արա»-ով դիմելը պարոն Բադեյանի լեքսիկոնի անբաժանելի մասն է՝ նա այդպես է դիմում կանանց ու աղջիկներին, լրագրողներին ու պաշտոնյաներին, մեծերին ու փոքրերին», – գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բադեյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել եզդիների և լրագրողների հասցեին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ News.am