Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում նույն մաքսային ռեժիմն ինքնաբերաբար կգործի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
Ըստ ՀՀԿ-ականի՝ քանի որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ առանձին մաքսակետ չունի, հետևաբար Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ևս նույն ռեժիմը պետք է գործի։
«Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք», – ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե ոնց որ այսօր է Ղարաբաղը ներմուծում կամ արտահանում, նույն ձևով էլ կլինի այն ժամանակ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում