Home / Հայաստան / ԱԺ այսօրվա արտահերթ նիստը կշարունակվի մինչև 20։00-ն

ԱԺ այսօրվա արտահերթ նիստը կշարունակվի մինչև 20։00-ն

Ազգային ժողովում այսօր 12։00-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանի սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է այսօրվա նիստն անցկացնել առանց ընդմիջման և այն շարունակել մինչև երեկոյան ժամը 20.00-ն:

ԱԺ պատգամավորներն առաջարկը քվեարկությամբ ընդունել են: Մինչ շենքի ներսում ընթանում է արտահերթ նիստը, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում: Ակցիայի մասնակիցները բողոքում են դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված բնական գազի և նավթի գներին, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20% վաճառքին վերաբերող փաստաթղթերի վավերացման դեմ։ Այդ հարցերն այսօր նույնպես քննարկվելու են Ազգային ժողովում։