Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման ֆոնին օրակարգում է հայտնվել Սյունիքը Երևանին կապող օդանավակայանի հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Կապանում նախկինում գործող օդանավակայանը, ըստ ականատեսների, այնքան էլ անմխիթար վիճակում չէ, որոշակի ներդրումների դեպքում կարող է վերածվել Իրան–Ղարաբաղ–Երևան–Վրաստան «մետաքսե ուղու» ԱՄՆ–իրանական հարաբերությունների ջերմացման ֆոնին», – գրում է թերթը։
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարծիքով՝ այդ ծրագիրը ամբողջովին իրականանալի է։
«2014, մաքսիմում՝ 2015 թվականին, կարծում եմ, այն արդեն իրականություն կլինի»,– թերթի հարցին պատասխանել է Հակոբյանը՝ հավելելով, որ ծախսերը կկազմեն 800 միլիոն դրամ։
Նա նշել է, որ այդ գումարը բյուջեից չի վճարվելու, թեև չի մասնավորեցրել աղբյուրը։ Սյունիքի մարզպետը նաև ասել է, որ նախատեսվում է ոչ միայն Երևան-Սյունիք օդային կապն ապահովել, այլև ունենալԿապան-Բաթումի թռիչքներ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում