Ազգային ժողովի շենքի դիմաց այս պահին 100-ից ավել մարդիկ բողոքում են Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքած՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնեմասերի 20 տոկոսը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի, ինչպես նաև երկու երկրների միջև գազի գնի վերաբերյալ կնքած պայմանագրերի դեմ։ Նշենք, որ համաձայնագրերի վավերականացման քվեարկությունը պետք է կայանար դեռևս ուրբաթ, սակայն ՀՀԿ-ին չի հաջողվել անհրաժեշտ թվով պատգամավորներ ապահովել դահլիճում, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկությունը տեղափոխել է երկուշաբթի։
Դեռևս 11։30-ից ակտիվիստների մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորներին սպասում էր Դեմիրճյան փողոցի ԱԺ մուտքի մոտ՝ նրանց դիմավորելով սուլոցներով։ 12։00-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա՝ կենտրոնական մուտքի մոտ։ Այս պահին մարդիկ կանգնած են դարպասների մոտ, նրանց շուրջ տասնյակ ոստիկաններ են հավաքվել։
Epress.am Լուրեր Հայաստանից
