ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր ոլորտում է «փորձում իր ուժերը», գրում է «168 ժամ» պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ նա ջերմատուն է հիմնել և բանջարեղեն է աճեցնում։ Մոտ 5 հեկտար տարածք զբաղեցնող ջերմատունը գտնվում է Ջրվեժում և շատ խիստ հսկողության տակ է։
«Ժամանակակից տեխնոլոգիաների սիրահար Տիգրան Սարգսյանի ջերմատանը բույսերն աճեցնում են անհող եղանակով, այն հիդրոպոնիկական ջերմոց է։ Աշխատակիցների աշխատավարձերը 2-3 անգամ գերազանցում են այդ բնագավառի մյուս դրույքաչափերը», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում