Արցախյան պատերազմի վետերան, երկրորդ խմբի հաշմանդամ Զաուր Հասանովը դեկտեմբերի 25-ին ինքնահրկիզվել է Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների համադաշնության դիմաց։
Ինչպես հայտնում է contact.az-ը, նրան այդ հուսահատ քայլին դրդել է այն, որ ԱԱՀ-ի ղեկավարը Հասանովին զրկել է Բիբի-Էյբաթ ավանում գտնվող և 1995 թվականից իրեն պատկանող սրճարանից։
Տղամարդուն հաջողվել է փրկել․ ներկա պահին նա գտնվում է հիվանդանոցում։
Հասանովի հայրը հայտնել է, որ սրճարանը ոչնչացվել է ոստիկանության 20 աշխատակիցների կողմից, չնայած այն բանին, որ վարձակալության ժամկետը լրանում է 2015 թվականին։ 110 մանաթ նպաստից բացի, սրճարանը պատերազմի հաշմանդամի ընտանիքի եկամտի միակն աղբյուրն էր։
Հասանովը սրճարանը վերացնելու դատական որոշումը բազմիցս բողոքարկել է տարբեր պետկառույցներում, սակայն նրա բողոքներն անպատասխան են մնացել։