Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանին դեկտեմբերի 11-ին ազատ են արձակել Կանազի հոսպիտալից։ Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց զինվորի հայրը՝ Սամվել Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ իր որդուն ազատ են արձակել ստորագրությամբ. «Բայց այդ ստորագրության պատճառն այն է, որ այդ դեպքից բացի՝ հոսպիտալում որդիս մի տղայի է հրել, որը բողոքել է»: Իսկ ահա մյուս զինծառայողներ Արշակն ու Ռազմիկն այս օրերին գտնվում են Նուբարաշենի հոգեբուժարանում։ Ռազմիկի մայրը՝ տիկին Աննան, ասաց որ դեռ սպասում են, թե երեխաներին բուժզննման ենթարկած հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի։
Հիշեցնենք, որ Դավիթ Մարկոսյանի պնդմամբ՝ իրեն և իր ընկերներին ծեծի են ենթարկել Կանազի զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի ներկայացուցիչները։ Երիտասարդներից երկուսին սկզբում տեղափոխել են մեկուսարան, այնուհետև՝ Նուբարաշենի հոգեբուժարան։
ՀՀ ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, նշել է, որ «դեպքը ծանր հետևանքներ չի ունեցել» և հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում