Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին՝ հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ հայ բնակչությանը մաղթելով առողջություն, խաղաղություն ու բարեկեցություն։
Վրաստանի նախագահի խոսքով՝ հայերի ու վրացիների բարեկամությունը շարունակվում է այնքան, որքան երկու երկրների պատմությունն է։
«Վրաստանում ապրող ազգությամբ հայերը դարեր շարունակ քրտնաջան աշխատում են՝ երկրի կերտման ու զարգացման համար։ Վրաստանը հպարտանում է իր՝ազգությամբ հայ հայտնի զավակներով՝ գիտնականներով, մշակութային և հասարակական գործիչներով», – ասված է նախագահի ուղերձի մեջ։
Վրաստանում ապրող հայերին շնորհավորել են նաև երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, իսկ դատական որոշումով պաշտոնից հեռացված Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան անձամբ այցելել է Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի ու շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։