Նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը այսօր առավոտյան սնունդ է ընդունել: Դա տեղի է ունեցել հացադուլի 17-րդ օրը։ Այս մասին Epress.am-ին հայտնել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համաձայն բաժնի աշխատակցի, Հարությունյանի վիճակը լավացել է՝ երեկվա հետ համեմատ: Նշենք, որ երեկ Հարությունյանի ինքնազգացողությունը վատթարացել է, վերջին օրերին նա գլխապտույտներ է ունեցել, ինչպես նաև արյան ճնշման անկում, և նրան ստիպված են եղել տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ստացիոնար բուժում ստանալու համար:
Ի զորակցություն Շանթ Հարությունյանի հացադուլ հայտարարած նրա երկու ընկները՝ Լիպարիտ Պետրոսյանն ու Վահե Մկրտչյանը, որոնք ևս ձերբակալվել են նոյեմբերի 5-ին և գտնվում են կալանքի տակ, չեն դադարեցրել հացադուլը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին նախաձեռնած երթի մեկնարկին ձերբակալվելուց հետո հնարավորություն չի ունեցել տեսակցելու իր հարազատների հետ։ Հարությունյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Հայաստանցի իրավապաշտպանների գնահատմամբ՝ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապդնում է իրականացվում։