Երեկ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը դուրս է եկել հացադուլից, սակայն նրա հետ նոյեմբերի 5-ին ձերբակալված 6 անձինք շարունակում են հացադուլը։
Ինչպես «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են կալանավորվածների հարազատները, դեկտեմբերի 28-ից հացադուլ հայտարարած Լիպարիտ Պետրոսյանին, Վահե Մկրտչյանին, Ալեք Պողոսյանին և Ավետիս Ավետիսյանին երեկ միացել են նաև Ալբերտ Մարգարյանը և Միսակ Առաքելյանը։ Հացադուլավորները պահանջում են վերացնել հարազատների հետ տեսակցության և հեռախոսազանգեր կատարելու արգելքը։