«Հարավկովկասյան միություն․ կողմ ու դեմ»՝ այս թեմային է նվիրված լինելու Թեքալիի գործընթացի շրջանակներում անցկացվելիք հերթական քաղաքացիական նիստը, որը տեղի է ունենալու Թբիլիսիում։
Համապատասխան հայտ է ներկայացրել ադրբեջանցի իրավապաշտպան Համիս Մասիմովը, ով առաջադրել է հետևյալ թեզերը․
Հարավային Կովկասի երկրները չպետք է միանան որևէ միջազգային միության ու պետք է չմիանալու քաղաքականություն վարեն
Այդ պետությունները պետք է իրենց՝ Հարավկովկասյան Միությունը ստեղծեն, վերացնեն Զինված ուժերն ու միմյանց միջև ստորագրեն համաձայնագիր՝ բոլոր երեք երկրների շահերի պաշտպանության, սահմանների ազատ հատման, բարեկամության ու համագործակցության մասին։
«Եթե Դուք ապրում եք Հայաստանում կամ Վրաստանում ու ցանկանում եք դառնալ այդ թեմայով համազեկուցող կամ ընդդիմախոս, Ձեր թեզերն ու կոնտակտային տվյալներն ուղարկեք [email protected] էլ․ հասցեով», – հայտնում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի փետրվարի 1-ը։