Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող 21-ամյա Հայկ Մակարյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: