ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նախարարության բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են։
«Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է։ Այսինքն՝ այս քանակից ավել ջուր վերցնելու իրավունք չկա, սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը։ 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում։
Այս անխնա ջրօգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաև Երևանը տարիներ հետո, մեղմ ասած, ջրի խնդիր կունենան»,– նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում