Հայաստանի բնակչությունը 2013 թվականի դեկտեմբերի համար 8 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել կամ վճարելու սպառած գազի համար, քան 2012-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2013-ի դեկտեմբերին Հայաստանում սպառել են 122 միլիոն խմ գազ։ Մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում այդքան գազի գումարային արժեքը կազմում է 19 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2012-ի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել էր 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գինը 132 դրամ էր և հետևաբար գազի համար վճարվել է 11 մլրդ դրամ։
Թերթը նշում է, որ մոտ 1 մլրդ դրամով էլ աճել են էլեկտրաէներգիայի դիմաց վճարած գումարները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում