Home / Տեսանյութեր / Զորամասում ծեծված զինվորի գործով ևս մեկ սպայի են ձերբակալել

Զորամասում ծեծված զինվորի գործով ևս մեկ սպայի են ձերբակալել

ԼՂՀ-ի Չոփռլուի զորամասի նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ևս մեկ զինծառայող է ձերբակալվել՝ զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանը: Ավելի վաղ ձերբակալվել էին Խլղաթյանի զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը և բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը:

ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը Epress.am-ին հայտնել է, որ Հրաչ Մնացականյանը, ինչպես Օհանյանն ու Թադևոսյանը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով հանցագործությունը կատարելու կասկածանքով՝ «մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ենթակային ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»:

Երեկ լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Խլղաթյանի խոշտանգման փաստն ապացուցված չէ։

Խլղթայանը երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Երևանի Մուրացան փողոցի վրա գնտվող կենտրոնական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել հունվարի 13-ին։ Նրա ծնողները տղայի վրա ծեծի բազմաթիվ հետքեր էին տեսել։