Իշխանական կուլիսներում արդեն իսկ որոշում կա, որ ԼՂՀ հաջորդ նախագահը կլինի Արկադի Ղուկասյանը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1997-ից 2007թթ․, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Ղուկասյանը մշտապես եղել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կապող օղակը։
«Արկադի Ղուկասյանի ԼՂ նախագահ դառնալու հեռանկարը Ռոբերտ Քոչարյանի սրտով է նաև՝ որպես նախադեպ։ Եվ սպասվող սահմանադրական բարեփոխումների արդյունքում, եթե Հայաստանը չանցնի խորհրդարանական կառավարման, իր հետվերադարձի շանսերը, ինչպես Արկադի Ղուկասյանինը, մեծ կլինեն», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում