««Մասիս տոբակո» ընկերության աշխատակիցները դժգոհում են, որ արտաժամ աշխատանքի դիմաց նախատեսված աշխատավարձն ուշացնում են, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Մեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ պետք է աշխատենք 8 ժամ, բայց վերջին շրջանում աշխատում ենք 12 ժամ, այն պայմանով, որ արտաժամ աշխատելու դիմաց պետք է հավելյալ վճարեն», – թերթի թղթակցին ասել է ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արտաժամի համար նախատեսված գումարը դեռ չեն ստացել։
«Մեր համբերության բաժակը չէր լցվի, եթե արտադրամասի տարածքը 5 րոպե շուտ լքելու դեպքում մեր հիմնական աշխատավարձից զգալի տոկոսներ չպահեին։ Մենք արտադրամասից 5 րոպե շուտ ենք դուրս գալիս, քանի որ հանդերձասրահ հասնելու համար ամենաքիչը 10 րոպե է պահանջվում։ Թող գումար պահեն այն դեպքում, երբ գործարանի տարածքը 5 րոպե շուտ լքենք, իսկ իրականում գործարանի տարածքը 30 րոպե ուշ ենք լքում», – ասել է աշխատակիցը։
Նրա խոսքով՝ եթե այդկերպ շարունակվի, իրենք գործադուլ կանեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում