ՀՀ Կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում (պետական գանձարանում) առկա արժեքների մի որոշ մասը բաց աճուրդով վաճառելու մասին հարցը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այս մտադրությունը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ դրանց «պահպանումը ոչ արդյունավետ» է։
«Նման մտադրություն կառավարությունը ունեցել է նաև նախկինում, բայց չի իրականացրել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով»,–նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում