հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում չեն հավատում գործազրկության աճի մասին ՄԱԿ-ի մասնագետների կարծիքին

Հայաստանում չեն հավատում գործազրկության աճի մասին ՄԱԿ-ի մասնագետների կարծիքին

ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ-ի տվյալները խիստ վատատեսական են՝  ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշների հետ համեմատ, նկատում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Երեկ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ ԱՄԿ-ն 2014 թվականի համար կանխատեսումներ է արել՝ նշելով, որ Հայաստանում գործազրկության մակարդակը կաճի և կկազմի տնտեսապես ակտիվ բնակչության 19 տոկոսը, այնուհետև տարեցտարի աստիճանական աճ արձանագրելով արդեն 2018 թվականին գործազրկության մակարդակը կհասնի 20 տոկոսի։ «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն երկրում գործազրկության մակարդակը զգալիորեն ցածր է և կազմում է 15,4 տոկոս։ Ընդ որում՝ հայաստանյան վիճակագրությունը նաև պնդում է, որ գործազրկության մակարդակն իջնում է՝ 2012-ին այն եղել է ավելի քան 20 տոկոս, իսկ 2013-ին 4 տոկոսով նվազել է։