Երեկ Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պատճառը նախորդ օրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոը տեղի ունեցած միջադեպն է, երբ Սպարտակ Ղուկասյանը հայհոյել ու սպառնացել էր «խփել տալ» քաղաքապետին։
Թերթի փոխանցմամբ՝ Սպարտակ Ղուկասյանը բացատրություններ է տվել ոստիկանությունում, որից հետո ազատ արձակվել։
Երիտասարդի մայրը՝ Նոնա Ղուկասյանը, թերթի հետ զրույցում հայտարարել է, որ իր որդւո վրա ցանկանում են «գործ սարքել»։
«Թող ներկայացնեն ինչ որ արել է, դրա տեսանյութը։ Մենք վախենալու բան չունենք», – ասել է Նոնա Ղուկասյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում