Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար ու Չինարի գյուղերը գնդակոծվել են երեկ կեսգիշերից սկսած։ Ադրբեջանական կողմից հնչող կրակոցները դադարել են լուսադեմին։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ֆեյսբուքյան էջը։
Ինչպես հաղորդում է razm.info-ն, Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը:
Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին։