«Հաղթանակ» զբոսայգին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին հանձնելու գործընթացը կարելի է ավարտված համարել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ շուտով այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
Երևանի «Հաղթանակ» զբոսայգին Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին խոսակցությունները սկսեցին տարածվել դեռ երեք տարի առաջ։
«Սակայն որոշ ժամանակ անց դրանք մարեցին, իսկ անցած տարի հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ծավալված օֆշորային սկանդալը շոշափում է անձամբ Ռուբեն Վարդանյանի շահերը։ Օֆշորներում անհետացած ավելի քան 10 միլիոն դոլարը «արտահոսել» էր հենց Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկից։ Այսինքն, հենց Ռուբեն Վարդանյանին էին «քցել»։
Վերջինիս «սիրտը շահելու» համար ՀՀ կառավարությունն անցած տարի որոշեց նրա կողմից իրականացվող դիլիջանյան ծրագիրը ազատել հարկերից։ Բայց երևի թե բավարար չեղավ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում