Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հունվարի 21-ին Սպարտակ Ղուկասյանը ընկերների հետ գնալով Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ սկսել էր հայհոյել ու սպառնացել էր «խփել տալ» Բալասանյանին։ Սպարտակ Ղուկասյանը ոստիկանական բաժնում բացատրություններ է տվել, որից հետո նրան բաց են թողել։
News.am-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):
Հոդվածով մեղավոր ճանաչվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: