«Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկու Ումարովը ծրագրել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտներից մեկում։ Այս մասին գրում է «168 ժամ» օրաթերթը՝ հղում կատարելով իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրներին։
«Թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է պարզել: Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի իրավապահ մարմիններն այդ մասին տեղեկացված են։ Ումարովը հայտարարել է, որ պետք է ձախողել Սոչիի ձմեռային օլիմպիադան, և այդ նպատակով ահաբեկչություն իրականացնել։
Եթե դա չհաջողվի Սոչիում, որտեղ օլիմպիադայի օրերին բավական լուրջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում և որտեղ կենտրոնացած է լինելու ռուսական և օտարերկրյա մի շարք հատուկ ծառայությունների աշխատակիցների հսկայական թվաքանակ, ապա չի բացառվում, որ չեչեն ահաբեկիչները ռուսների դեմ գործողություն անցկացնեն այնտեղ, որտեղ հսկողությունն անհամեմատ թույլ է։ Հայաստանում գտնվում են տասնյակ ռուսական օբյեկտներ, որոնց մի մասում ընդհանրապես հսկողություն չի իրականացվում», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում