Իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ նման տեղեկություններ են շրջանառվում ՀՀ ոստիկանությունում։
Թերթն ընդգծում է, որ նման բարձրացում պետական բյուջեով նախատեսված չէ։
Ըստ տեղեկությունների՝ աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի և ավելի կբարձրանա։
«ՀԺ»-ի աղբյուրները չեն բացառում, որ ոստիկանական համակարգում աշխատավարձերն անսպասելիորեն բարձրացնելու որոշումը կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։
«Իշխանական վերնախավում քննարկվում է այս տարի Հայաստանում զանգվածային ցույցերի հավանականությունը, և իշխող կլանի համար ոստիկանության հավատարմությունն այդ դեպքում դառնում է միակ փրկօղակը», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում