Oրեր առաջ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչի արդյունքում աշակերտը կոտրվածք է ստացել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ հետագայում այս հարցով գբաղվել են ոստիկանները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ 23-ամյա ուսուցչուհին այդ փաստից ամենևին էլ վատ չի գգացել, նա հայտարարել է, որ ինքը սկգբունքորեն մնալու է և աշխատելու է դպրոցում։ Ուսուցչուհու մայրը մարզպետարանի իրավաբանն է։
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը թերթի հետ զրույցում նշել է. «Մեր աշխատակիցները զբաղվել են այղ գործով և ոնց որ նկարագրել են երեխան ընկնելիս է եղել, իսկ ուսուցչուհին բռնել է, որ չընկնի ու երեխայի մատը ղուրս է ընկել։ Հետո երեխային տարել են բուժկետ, այնտեղից տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մատը դուրս ընկած է եղել և գիպս են դրել։ Ոստիկանները գնացել են, նյութեր են նախապատրաստել։ Երեխայի ծնողներն էլ չեն գանգատվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում