Արդեն երկու օր է Վանաձոր քաղաքի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից և թե հոսանքից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Պատճառը փետրվարի 3-ին Վանաձորի Նարեկացի փողոցում տեղի ունեցած հզոր պայթյունն է, որից հետո քաղաքի կեսը զրկվել է գազամատարարարումից։
Մի շարք թաղամասերում սառել են նաև խմելու ջրի խողովակները։
Թերթի թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ամեն ինչ սկսվել է գազամատակարարման դադարեցումից, բնակիչները սկսել են բնակարանները հոսանքով ջեռուցել, սակայն էլեկտրական հաղորդիչները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը և շարքից դուրս են եկել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում