Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանի եղբայրը փաստաթղթում չի նշել վարչապետի հետ արյունակցական կապի մասին

Տիգրան Սարգսյանի եղբայրը փաստաթղթում չի նշել վարչապետի հետ արյունակցական կապի մասին

Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Դեսպան Սարգսյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա ունեցվածքը կուտակել է հայկական դրամով, դոլարով, եվրոյով և չինական յուհանով։ Նա իր հաշվին ունի 15 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո և 20 հազար յուհան (մոտ 1.4 մլն դրամ)։ Բացի դա՝ դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք և 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա։ Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31,7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով, նշում է թերթը։

«Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանը հայտարարագրի Ա2 մասում, որտեղ նշվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մեջ գտնվող պաշտոնատար անձանց անունները, չի նշել եղբոր՝ Տիգրան Սարգսյանի մասին։ Ի դեպ, վերջինս էլ իր հերթին չի մատնանշել, որ հարազատ եղբայրը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է», –գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում