Սերժ Սարգսյանն այդպես էլ ոտքի չի կագնել՝ ողջունելու ստադիոն մուտք գործած հայաստանցի մարզիկներին, համենայնդեպս այնքան ժամանակ, որքան Սարգսյանին իրենց ուշադրության կենտրոնում են պահել տեսախցիկները։
Երեկ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, երբ ստադիոն են մտել Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամները և մարզիկները, տեսախցիկները ցուցադրել են Սերժ Սարգսյանին, ով նստած է եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին։ Կադրերից տպավորություն է ստեղծվում, որ Լուկաշենկոն փորձում է ինչ-որ բան հուշել Սարգսյանին, սակայն վերջինս այդպես էլ ոտքի չի կանգնում։
Նշենք, որ բացման արարողությանը կայացած մարզիկների շքերթի ժամանակ ստադիոնում ներկա երկրի ղեկավարները հիմնականում հոտնկայս են ողջունում իրենց մարզիկներին։
Լուսանկարը՝ rian.ru