Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարարի խորհրդական։ Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում։
Ալեքսան Հարությունյանի հնարավոր նշանակման մասին իր այսօրվա համարում գրել էր «Հրապարակ» օրաթերթը։
ԱԳՆ-ի մեր աղբյուրների համաձայն, ավելի վաղ Ալեքսան Հարությունյանը հրաժարվել էր Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
90-ականների կեսերին Հարությունյանն աշխատել է Ֆրանսիայի Հայաստանի դեսպանությունում որպես երկրորդ, ապա առաջին քարտուղար, 98-99թթ․ զբաղեցրել է ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, 1999-2003թթ. եղել է ՀՀ նախագահի խորհրդականը։