Home / Հայաստան / «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց կալանքի տակ պահելու որոշումից դժգոհ 2 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Վերջինս բանտարկյալների անունները չի նշել։ Ղլեչյանի խոսքով՝ կալանավորներից մեկը հացադուլի է դիմել 3, իսկ մյուսը՝ 2 օր առաջ:

«Կալանավորները առանձին խցերում են, նրանց առողջական վիճակը նորմալ է», – եզրափակել է մեր զրուցակիցը։