Home / Հայաստան / Ոչ կոալիցիոն ուժերը վարչապետին անվտահություն են հայտնելու, բայց վարչապետի թեկնածու չունեն․ թերթ

Ոչ կոալիցիոն ուժերը վարչապետին անվտահություն են հայտնելու, բայց վարչապետի թեկնածու չունեն․ թերթ

Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն», որ այսօր որոշում են կայացնելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Համենայնդեպս մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։ Ինքը՝ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով փոխանցել է հետևյալը. «Առաջին անգամ չէ, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ գործիքը, ինչը նրանց իրավունքն է»», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում