Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում դեղամիջոցները կթանկանան 8-10 տոկոսով, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրթաթերթը՝ համադրելով ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկանքներն ու ՄՄ-ի մաքսատուրքերի դրույքաչափերը։
«Խնդիրն այն է, որ ներկայումս դեղերի ներկրումը Հայաստան ազատված է մաքսատուրքերից, իսկ ՄՄ անդամ երկրների համար սահմանված է 8-10 տոկոս մաքսատուրք: Նշենք, որ առանց այդ էլ, անցած տարվա ընթացքում դեղերը Հայաստանում թանկացել են մոտ 7 տոկոսով», – գրում է թերթը:
Նշենք, որ մի շարք ապրանքատեսակների դեպքում, մասնավորապես, ավտոմեքենաների և որոշ պարենային ապրանքների, ՄՄ-ում առկա մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ներկայումս Հայաստանում եղած տուրքերը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում