Փետրվարի 12-ի գիշերը անհայտ անձը հարվածել է քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանին: Ակտիվիստը դիմել է ոստիկանություն և դատաբժշկի:
Ինչպես Lragir.am-ի հետ զրույցում պատմել է Հարությունյանը, գիշերը՝ ժամը 1.30-ի սահմաններում, ինքն ընկերների հետ դուրս է եկել Փարփեցի-Պուշկին խաչմերուկի մոտ գտնվող փաբից ու շարժվել դեպի Մաշտոցի պողոտա։ Տաքսի կանգնեցնելիս Հարությունյանը անսպասելի հարված է զգացել դեմքին, հնարավոր է՝ քարով։ Հարվածողը փախել է՝ վազելու ընթացքում հայհոյելով։
Համեմատություններ անելով Եվրամայդանի հետ, որտեղ լուրջ ինքնապաշտպանական ջոկատներ են ստեղծվել նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ, Կարեն Հարությունյանը նշել է, որ այս հարցը շատ կարևոր օրակարգային հարց է և «յուրաքանչյուրս այսօր վտանգի տակ ենք, այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակից պետք է ելքեր գտնել, մեզ ոչինչ չի մնում, քան ինքնապաշտպանվել»:
Մանրամասները՝ Lragir.am-ի տեսանյությում