«Հասարակություն առանց Բռնության» ՀԿ–ն 18 տարեկանից բարձր կանանց՝ լուսանկարիչների, լրագրողների, նկարիչների, արվեստագետների, կին իրավապաշտպանների, ակտիվիստների հրավիրում է մասնակցել «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» մրցույթին, որն անցկացվելու է «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Մասնակիցները պետք է իրենց գործերով արտահայտեն հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունը: Մրցույթն անցակցվում է զուգագեռ և' Հայաստանում, և' Թուրքիայում:
«Մրցույթին ներկայացված բոլոր նկարները/լուսանկարները կներկայացվեն Երևանում կայանալիք ցուցահանդեսի ընթացքում, որտեղ այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն գործերը: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայանալիք երկօրյա կլոր սեղանի ընթացքում, որտեղ hայաստանյան մրցույթի հաղթողները կհանդիպեն Թուրքիայում նմանատիպ մրցույթի մրցանակակիրների, ինչպես նաև այլ կին իրավապաշտպանների, ակտիվ կանանց հետ»,- ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնակցության կարգին ծանոթանալու համար գրել [email protected] էլ. փոստի հասցեին: