ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլև, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետևանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 2013թ. նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետով հիվանդների համաշխարհային օրվա առթիվ Մոսկվայի տանը կազմակերպված միջոցառմանը հավաքված բժիշկները նույնիսկ քննարկել են այս հարցը ու իրենց մտահոգությունն են հայտնել հնդկական դեղատեսակների վերաբերյալ։ Պատասխանելով թերթի հարցին՝ ԱՆ-ից հերքել են նշված միջոցառման ժամանակ նման հարցի քննարկումը՝ ավելացնելով, որ այդպիսի խնդիր Հայաստանում ուղղակի չկա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում