Home / Հայաստան / Նախարարն առաջարկում է համակերպվել այսօրվա կառավարության հետ՝ անկախ դժգոհություններից

Նախարարն առաջարկում է համակերպվել այսօրվա կառավարության հետ՝ անկախ դժգոհություններից

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության հանդեպ տիրող դժգոհությունն արդարացնում է նրանով, թե չկա աշխարհում մի կառավարություն, որից դժգոհ չլինեն, գրում է «168 ժամ» պարբերականը։

Թերթի թղթակցի հետ զրույցում նախարարը, պատասխանելով այն հարցին, թե իրենց չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ կառավարության աշխատանքից դժգոհում են, ոչ իշխանական 4 խմբակցությունները ցանկանում են կառավարությանն անվստահություն հայտնել, ասել է․ «Աշխարհում չկա մի կառավարություն, որից դժգոհ չլինեն, իսկ եթե կա, այ հենց նման կառավարությանը պետք է անվստահություն հայտնել։ Այն բարեփոխումները, որոնք կատարվում են, դրանք տևական ժամանակում են տալու իրենց արդյունքները։ Էն չուկչայի օրը չպետք է ընկնել, որ կարտոֆիլը ցանում ա, հաջորդ օրը քանդում ա։ Պետք է սպասես՝ մինչև կարտոֆիլը բերք տա»։

Թովմասյանի համոզմամբ՝ կառավարության աշխատանքից կարող են գոհ կամ դժգոհ լինել, բայց այն որ պետք է համակերպվեն՝ դա այլընտրանք չունի։

«Պիտի համակերպվեն, որն այսօրվա կառավարությունն Աժ-ում մեծամասնություն ունի…», – ասել է Թովմասյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում