Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի չափը քննարկող հանձնաժողովի հերթական նիստն այժմ էլ հնարավոր է հրավիրվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Թերթը նշում է, որ նրա հարցազրույցից պարզ է դարձել, որ ուղեվարձի սակագնի հարցը վերջնականապես կարող է որոշված լինել ամենաշուտը ապրիլ-մայիս ամիսներին:
Վահե Նիկոյանի հետ հարցազրույցը՝ թերթի այսօրվա համարում