Այսօր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիները «Լուսավորման երթ» են անցկացրել, որին մի քանի հազար մարդ է մասնակցել։
Մասնակիցները հավաքվել են Մատենադարանի դիմաց՝ լապտերներով և թմբուկներով, վանկարկել են՝ «դեմ ենք պարտադիրին», «միացեք», «ոչ կուտակայինին»։
Մատենադարանից երթը շարժվել է Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ։ Երթն ավարտվել է Ազատության հրապարակում։
Մանրամասները՝ տեսանյութում