Անցյալ տարի գործունեությունը դադարեցրած «Արմավիայի» աշխատակիցներն ահազանգում են, որ, իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Աշխատակիցները նշում են, որ «Արմավիան» իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ։
««Արմավիայի» աշխատակիցները մեզ հայտնեցին, որ Բաղդասարովը դեռ դեկտեմբերին վաճառել է իր երկու ինքնաթիռները, բայց ստացված գումարից չի վճարել իրենց պարտքերը։ Օրերս էլ նրանք տեղեկացել են, որ «Արմավիայի» գլխավոր գրասենյակը ազատվել է գույքից։ Եվ այս տեղեկությունները համադրելով՝ «Արմավիայի» աշխատակիցները լուրջ կասկածներ ունեն, որ Բաղդասարովը այլևս չի վերադառնալու», – գրում է թերթը։
«Միկա լիմիթեդ» ընկերությունում հերքել են այդ տեղեկությունները։ Թերթի թղթակցին հայտնել են, թե Բաղդասարովի աշխատանքային գրաֆիկում այցելությունները Մոսկվա սովորական են։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում