Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանն առողջական խնդիրներ ունի։
Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին պատմել է Խոջոյանի դուստրը՝ Հեղինեն։
«Ձախ կողմը չի աշխատում, ուսի կողմից հրազենի հետքեր կան, կրակել են, մի կողմից մտել է [գնդակը], մի կողմից դուրս է եկել։ Գլխի վրա ծակած հետքեր կան, երևի գլխից ինչ-որ բան են սրսկել։ Ամբողջ մարմինը կապտած է, բերանը չի կարողանում բացի, որ հաց ուտի։ Չի խոսում, մենակ ասում է «պառկել եմ ուզում»», – ասել է Խոջոյանի դուստրը։
Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ էր գտնվում հունվարի 28-ից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում