Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը գազի բալոններ հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է news.am-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Քրեական գործը հարուցվել է 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը:
Գործի շրջանակներում առայժմ կասկածյալներ չկան:
«Տունը փորձն են վնասել, հանցագործները բերել են երկու գազի բալոն և դրել են իրար վրա, դրանցից մեկը լիքն է եղել, մեկը՝ բացված: Մի գազի բալոնը վառել են, դրել են մյուսի վրա, որ պայթի, բայց հանգել է»,- հայտնել է կայքի աղբյուրը: