Home / Հայաստան / «Նախախորհրդարան»-ի անդամին և աջակիցներին բռնության գործադրմամբ բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախախորհրդարան»-ի անդամին և աջակիցներին բռնության գործադրմամբ բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանում՝ Լենինգրադյան փողոցում, ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Եղիա Ներսեսյանին և նախաձեռնության աջակիցներին՝ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Վերջիններս ցերեկը մասնակցել էին Օհանավան գյուղի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը:

Ինչպես հաղորդում է «Նախախորհրդարանը», ոստիկանները ակտիվիստներին փորձել են բերման ենթարկել դեռևս ակցիայի ժամանակ, բայց չեն կարողացել անել դա, քանի որ ոստիկաններին խանգարել են ակցիայի մասնակիցները:

«Սակայն Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին», – ասված է «Նախախորհրդարան»-ի հայտարարության մեջ: 

Մանրամասները՝ նախաձեռնության տարածած տեսանյութում