Այսօր «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը Երևանում քայլերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների: Քայլերթի կազմակերպիչները ցանկացել են ընդգծել է, որ հայաստանյան հասարակությունում առկա բազմաթիվ կարծրատիպերը, որոնք «ամոթ են» համարում կնոջ այս կամ այն գործողությունները, պետք է վերացվեն: Այսպիսով, ընտրելով՝ «Ամոթ չէ» խորագիրը քայլերթի համար, կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները ցանկանում են ընդգծել, որքան կարևոր է պայքարը կարծրատիպերի դեմ:
Քայլերթի մասնակիցները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի օր է: