հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մարտի 8. մեղքերի քավության օր. կնոջը հիվանդի պես են վերաբերվում

Մարտի 8. մեղքերի քավության օր. կնոջը հիվանդի պես են վերաբերվում

Հայաստանում Կանանց միջազգային տոնը` մարտի 8-ը, «մեղքի զգացողության» օրվա է վերածվել. ծաղիկների ու նվերների միջոցով, կարծես, ներողություն են խնդրում կանանցից: Նման կարծիք է Epress.am-ի հետ զրույցում հայտնել արվեստագետ Սոնա Աբգարյանը:

«Կարծես, կնոջ հետ մի ահավոր դեպք է պատահել, և այդ օրը հիվանդին տեսակցելու օրն է», – բացատրել է նա:

Մարտի 8-ը, Աբգարյանի կարծիքով, պետք է դառնա ճնշվածների իրավունքների պաշտպանության օր, «իսկ նվերները բոլորովին էլ չեն խանգարում. ինչքան շատ` այնքան լավ»:

Արվեստագետի համոզմամբ, այդ օրը հարկավոր է օգտագործել ուժեղացնելու համար սոցիալական անարդարության դեմ և մարդու իրավունքների համար պայքարը, ինչը կարելի է անել հանրահավաքների, զանազան ակցիաների, համերգների, փարթիների միջոցով:

Այս հոդվածը տպագրվել է Epress.am-ում 2011 թվականի մարտի 8-ին