Այսօր Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների մասին օրինագիծը:
Օրենքին կողմ են քվեարկել 66 պատգամավորները, 1-ը դեմ է եղել, 2-ը ձեռնպահ։ Քվերակությունից առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ 4 ոչ իշխանական խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը։
Երեկ Ազգային ժողովում օրինագիծը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ օրենքը պաշտպանում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի շահերը։
Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդ: